«Հայկական ժամանակ». Գյումրու ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակում է լուրջ վտանգի տակ դնել ողջ Հայաստանը

«ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում, և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները»,- երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,-ասել է նա:

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Հայաստանի պարագայում գործում է առաջին հերթին աշխարհագրությունը: Հայաստանից շուրջ 400-500 կմ հեռավորության վրա ԻՊ-ի մասնակցությամբ ծավալվում են արյունալի իրադարձություններ Սիրիայում և Իրաքում: Իսկ այդ գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր սիրիահայեր հեռացան Սիրիայից, նրանց մի մասն էլ հաստատվեց Հայաստանում: Մյուս կողմից Գյումրու ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակում է լուրջ վտանգի տակ դնել Գյումրին, Երևանը և ամբողջ Հայաստանը: Հայաստանի իշխանությունները չեն կարող սա չգիտակցել, և պետք է ամեն ինչ անեն նման զարգացում թույլ չտալու համար: Այս հարցում կարող է օգտակար լինել մասնավորապես ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում