«Ժամանակ». Ծառուկյանի որոշման դեմ ըմբոստացած բոլոր պատգմավորները վայր են դնելու իրենց մանդատները

Նախօրեին ԿԸՀ-ից իր ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած, իսկ երեկ պատգամավորական մանդատ ստացած «Ծառուկյան դաշինքի» անդամ Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահանը Նապոլեոն Ազիզյանի օրինակով պատրաստվում է ԱԺ առաջին նիստին վայր դնել մանդատը, եթե միայն Ծառուկյանը ակնարկի այդ մասին։

«Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նշել է, որ ինքնաբացարկի դիմում ինքն է ներկայացրել քանի որ հիասթափված է եղել ընտրությունների ժամանակ իր ստացած ձայներից։ Բայց հետո ընտրողների հետ հանդիպումից հասկացել է, որ մարդիկ իրեն ուզում եմ տեսել ԱԺ-ում, և գնացել ու հետ է վերցրել իր դիմումը ու միանգամից այդ մասին տեղյակ պահել Ծառուկյանին։ Ծառուկյանն էլ ասել է՝ կգաս ԱԺ՝ կորոշենք։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 12 ըմբոստացածներից 8-ը, ովքեր մանդատ ստացան, այս օրինակով առաջիկայում վայր են դնելու իրենց մանդատները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում