Չինաստանի ածխահորում տեղի ունեցած արտակարգ պատահարի զոհերի թիվը հասել է 18-ի

Չինաստանի ածխահանքում գազի արտանետման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 18-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին չինական Խունյան շրջանում: Արտակարգ պատահարի ժամանակ ածխահանքում գտնվել է 55 հանքագործ:

Փրկարարներին հաջողվել է ազատել 37 հանքագործի, այս պահին հաստատված է 18-ի մահը:

Իրավապահ մարմինները զբաղվում են միջադեպի ուսումնասիրմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում