Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահին

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 10-ին շնորհավորագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին տեղեկացրեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ֆրանսիան եղել և շարունակում է լինել Եվրոպական ընտանիքի հզոր ու առաջատար պետություններից մեկը, որ այսօր կարևոր ավանդ է բերում աշխարհում համամարդկային արժեքների տարածման ու խաղաղության հաստատման գործում։ Ֆրանսիայի ժողովուրդը առաջիկա տարիներին պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը վստահեց ձեզ՝ հավատալով ձեր կարողություններին, դավանած արժեքներին ու փորձառությանը:Մենք վստահ ենք, որ ձեր նախագահության շրջանում պիտի շարունակեն խորանալ փոխհարաբերությունները Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որոնց համար ամուր հենք են մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում», – նշված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթել է, որ Բարձրյալն Աստված զորակից լինի նորընտիր նախագահին և պարգևի արդյունավոր գործունեություն՝ ի բարօրություն Ֆրանսիայի բարեկամ երկրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում