Չի բացառվում, որ «Շանթ» հեռուստաընկերության վիրավոր օպերատորին կտեղափոխեն Երեւան

Չի բացառվում, որ «Շանթ» հեռուստաընկերության վիրավոր օպերատորին կտեղափոխեն Երեւան

«Շանթ» հեռուստաընկերության օպերատորի վիճակն այժմ կայուն է. «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից չբացառեցին, որ առաջիկայում Ադրբեջանի արձակած կրակոցներից վիրավորում ստացած օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը կտեղափոխվի Երեւան:

Արցախի պաշտպանության բանակը ճշտում է մայիսի 11-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում ադրբեջանական գնդակից «Շանթ» հեռուստաընկերության օպերատորի վիրավորվելու հետ կապված մանրամասները:

«Մայիսի 10-ին ժամը 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն»,-տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում