ԿԸՀ նախագահը իր քվեարկության տեղամասում անձամբ հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում քվեարկությունը

ԿԸՀ նախագահը իր քվեարկության տեղամասում անձամբ հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում քվեարկությունը

Երևանի թիվ 2/4 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մուկուչյանը ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից հետարքրքվեց ընտրության ընթացքի վերաբերյալ:

«Կոնկրետ տեղամասում հետաքրքրվեցի՝ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Կան վստահված անձինք: Ըստ էության որևէ լուրջ իրավախախտում արձանագրված չի եղել: Բնականոն հունով ընտրություններն ընթանում են»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում