Իրանի նախկին նախագահ Խաթամին պաշտպանել Է Հասան Ռոուհանիի թեկնածությունը

Իրանի նախկին նախագահ Խաթամին պաշտպանել Է Հասան Ռոուհանիի թեկնածությունը

Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին, որն իր թեկնածությունն առաջադրել Է երկրորդ ժամկետով, ստացել Է երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի աջակցությունը, որն Իսլամական Հանրապետության բարենորոգչական շարժման ղեկավարներից մեկն Է: Այդ մասին գրել Է Financial Times հրատարակությունը:

«Կրկին ընտրություններ են, մենք դուրս կգանք եւ կքվեարկենք Ռոուհանիի օգտ ին, հանուն ազատախոհության… օրենքի իշխանության, մարդու իրավունքների եւ սոցիալական ու տնտեսական արդարադատության իրականացման»,-հրատարակությունը մեջբերում Է Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի խոսքը, որն այդ պաշտոնն զբաղեցրել Է 1997-ից մինչեւ 2005 թվականը:

Իսլամական Հանրապետության արդարադատության մարմինները պաշտոնական ԶԼՄ-ներին արգելել Էին Խաթամիի հայտարարությունները հրապարակել այն բանից հետո, երբ նա աջակցություն հայտնեց 2009 թվականին երկրում անցկացված զանգվածային ցույցերին՝ ձայների ենթադրյալ նենգափոխման պատճառով, ինչի շնորհ իվ երկրորդ ժամկետով նախագահ դարձավ Մահմուդ Ահմադինեժադը:

Սակայն Խաթամին իր հայտարարությունը տեղ հասցնելու համար դիմել Է սոցիալական ցանցերին, նշում Է թերթը:

Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում