Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի փլուզված հատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի փլուզված հատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքների արդյունքում (Մ6) Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում (Հաղպատի խաչմերուկ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:

Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում