AM | RU
USD
EUR
RUB

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 26 ընտանիք ստացավ բնակարանի գնման վկայագիր

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 26 ընտանիք ստացավ բնակարանի գնման վկայագիր: 29 տարի տնակներում ապրելուց հետո սա վերջապես հնարավորություն է սեփական քարից տունը կամ բնակարանն ունենալու: Ծրագրի այս փուլով, որն ընդհանուր ներառում է 83 շահառու ընտանիք, պետությունը Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների խնդիրը լուծված է համարում: 

Ծրագիրը ավարտելու ու շահառու ճանաչված վերջին ընտանիքներին «Բնակարանի գնման վկայագիր» տալու համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 546 մլն դրամ գումար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 83 ընտանիքից 18-ը գնելու է 1 սենյականոց, 53-ը՝ 2 և 12-ը՝ 3 սենյականոց բնակարան: Վկայագրի արժեքը կախված է սենյակների քանակից. 1 սենյակի շահառուներին տրամադրվում է 4 մլն 923 հազար դրամ, 2 սենյականոց՝ 6 մլն 17 հազար և 3 սենյակի շահառուներին՝ 7 մլն 111 հազար դրամ գումար:

Շահառուները վկայագրով հնարավորություն ունեն բնակարան ձեռքբերելու հանրապետության տարբեր մարզերում և ԼՂՀ-ում:

Բնակարանի գնման վկայագիր պետական ծրագիրը, որի նպատակը Գյումրիում անօթևանության խնդրի լուծումն է, նպաստում է նաև քաղաքում մեկ այլ՝ քաղաքը տնակներից ազատելու խնդրի լուծմանը: Ըստ ծրագրի՝ բնակիչը, առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո ստանում է վկայագիր եւ հատկացված գումարի միայն 60 տոկոսը: Գումարի մնացած՝ 40 տոկոսը, տրվում է, երբ ընտանիքները ներկայացնեն տնակների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ:

Սրանով թեև այս փուլի շահառու ճանաչված անօթևան ընտանիքների խնդիրը կլուծվի, սակայն Գյումրիում այսքանով անօթևանների խնդիրը լուծված չի կարող համարվել: Սեփական բնակելի տներ կորցրած 98 ընտանիք չի օգտվում այս ծրագրից: Նրանք դեռևս մնում են անոթաբանության ցուցակում:

Դեռևս լուծված չէ նաև մարզի 19 գյուղական համայնքների 119 անօթևան ընտանիքների խնդիրը:

Լրահոս
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը Սեֆիլյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը հետաձգվեց Արցախի 217 հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է «Վերջին զանգ»-ը ԵԱՏՄ-ի բոլոր երկրները զգալի տնտեսական աճ են արձանագրել այս տարվա սկզբին. Տիգրան Սարգսյան Եգիպտոսում գնդակոծվել Է քրիստոնյաների փոխադրող ավտոբուսը, կան բազմաթիվ զոհեր Հերոս փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև Մոնթեի նմանները և նրա ոգին այստեղ ամենուր են Խոսրով Հարությունյանը վստահ է`առաջիկա տարիներին ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցումը շոշափելի արդյունքներ է տալու ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են համատեղ վարժանքների 2018 թվականի պլանը Տայանին հորդորել է Էրդողանին հարգել մամուլի ազատությունը Թուրքիան Վաշինգտոնում իր իսկ կիրառած բռնությունների համար մեղադրում է ԱՄՆ իշխանություններին Հայաստանը խորացնում է տարածաշրջանային համագործակցությունն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայտնի է Ազգային ժողովի խորհրդի կազմը Հայտնի են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների ամբողջական կազմերը ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Տաորմինայում մեկնարկել է G7-ի թվով 43-րդ գագաթնաժողովը Պոպովը հայտարարել է ԼՂ գոտում միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու պայմանավորվածության մասին Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել. Ամերիկայի ձայն Եվրոպայում Հայաստանի ՏՏ ներուժը ներկայացնող քարոզչական ավտոարշավ կանցկացվի Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել «Դուք պատասխանատու եք այս երկրի համար». Լևոն Մկրտչյան Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խոսել է ծերերի և երեխաների նկատմամբ Ադրբեջանի բռնություններից Արցախում զոհ ունենք Հայաստանում կխստացնեն աղբ թափելու համար նախատեսված տուգանքները Էդվարդ Ջերեջյանը ելույթ է ունեցել ԱԳՆ ղեկավարի կազմի առջև Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով մեղադրանքներ են առաջադրվել չորս ձերբակալվածների ՄԻՊ-ին հասցեագրված բողոքի քննարկման ընթացակարգի արդյունքում դադարեցվել է քրեական հետապնդումը Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին Հայաստանի դպրոցներում 19 հազար 618 աշակերտի համար հնչում է վերջին զանգը Հայաստանի համայնքները պատրաստ են համապետական շաբաթօրյակին ՄԻԵԴ-ն ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրողի բողոքը Գնդակը Թուրքիայի դաշտում է. ԵՄ ներկայացուցիչները դրական քայլեր են ակնկալում թուրքական կողմից Ցուկերբերգը գիտական աստիճան Է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց Մեր նպատակն է Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել. Դավիթ Տոնոյան Արա Բաբլոյանը շնորհավորել է շրջանավարտներին կյանքի նոր շրջափուլի մեկնարկի առթիվ Հայաստանը մտադիր է Երերույքի տաճարը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ Փակ է Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը Հայաստանում գնում են քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan