AM | RU
USD
EUR
RUB

Արտգործնախարարությունում տեղի են ունեցել հայ-մոլդովական խորհրդատվություններ

Երևանում մայիսի 18-19-ը տեղի ունեցան հայ-մոլդովական խորհրդատվություններ՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մոլդովական պատվիրակությունը` Մոլդովայի ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի տեղակալ Լիլիան Դարիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ավանդական բարեկամական մթնոլորտում քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, որն ընդգրկում է միջպետական փոխգործակցությանը, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության ներուժի իրագործմանը և հումանիտար կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Առանձնակի ուշադրության արժանացան միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կայացած խորհրդատվությունների առանցքային թեման էր 2016թ. նոյեմբերին ՄՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի՝ Երևան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Օրակարգի համաձայն՝ պատվիրակությունների ղեկավարների ուշադրությանը ներկայացվեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների իրավաբանական ծառայությունների միջև կայացած հանդիպման արդյունքները, որի շրջանակներում դիտարկվել էին հայ-մոլդովական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Երկկողմ համագործակցության աշխուժացման համատեքստում ընդգծվեց փոխայցելությունների կարևորությունը, առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և խորացման ուղիների հստակեցմանը, մշակութային և գիտակրթական բնագավառում կապերի ակտիվացմանը միտված համատեղ ջանքերի շարունակական համադրումը:

Կառուցողական քննարկումների արդյունքներով երկուստեք կարևորվեց երկկողմ խորհրդատվությունների պարբերական բնույթը՝ 2016թ. Երևանում ստորագրված երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. համար ծրագրի համաձայն։

Լրահոս
Ֆորումը քննարկել է համայնքների աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Սերժ Սարգսյանն իր ուղերձում շեշտեց՝ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել. Միհրան Հակոբյան Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Լևոն Ալթունյանը և Սերգեյ Կրաևոյը քննարկել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալն անհամեմատ հեշտացվել է Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Պոլիկլինիկաները և ամբուլատորիաները երեք տարում իրականացրել են 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Վահան Մարտիրոսյանն այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի և Լիբանանի նախագահները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ Հարկային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ շահութահարկի գծով. պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել էլեկտրոնային աճուրդների համակարգ կներդրվի Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռքի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ Մայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը Հայաստանի ԱԳՆ. Ադեկվատ միջազգային արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը նոր սպառնալիքով է հանդես եկել Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan