Հորդանանը պատրաստ է աջակցել Գերմանիային իր զինվորներին թուրքական ռազմաբազայից տեղափոխելու հարցում

Հորդանանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել Գերմանիային, եթե վերջինս որոշում կայացնի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին, վառելիքի վերալիցքավորման օդանավերն ու Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այս մասին Հորդանան կատարած այցից հետո հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա այցելել է Հորդանանում գտնվող ռազմաբազա, որը դիտարկվում է որպես այլընտրանք Ինջիրլիքին: Այցելությունից հետո տված հարցազրույցում նա հայտնել է, որ Հորդանանի իշխանությունները օգնելու պատրաստակամություն են ցուցաբերել՝ ասելով, որ պատրաստ են աջակցել գերմանացի զինվորներին Ինջիրլիքից Հորդանան տեղափոխելու հարցում:

Ֆոն դեր Լեյենը հայտնել է նաև, որ գերմանական բանակի ռազմական փորձագետն ասել է, որ Հորդանանի ավիաբազան հարմար է գերմանացի զինվորների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում