Մանչեսթրում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնը պայթյունի մասին հաղորդումից հետո

Մանչեսթրում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնի այցելուներին, որտեղ պայթյունի նմանվող ձայն է լսվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր լուսանկարչին: 

Նրա տվյալներով՝ առեւտրի կենտրոնում «ուժգին թրխկոց» է հնչել: Twitter սոցցանցի օգտատերերը զետեղել են տեսանյութ, որտեղ երեւում են կենտրոնից փախչող մարդիկ:

Մեծ Մանչեսթրի ոստիկանության ներկայացուցիչը չի մեկնաբանել միջադեպը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում