Մանչեսթրում վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները. Մեյ

Մանչեսթրում համերգի ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Քսաներկու մարդ մահացել Է, 59-ը՝ վիրավորվել: Տուժածները գտնվում են Մեծ Մանչեսթրի շրջանի ութ տարբեր հոսպիտալներում: Շատերն օրհասական վիճակում են: Մենք գիտենք, որ վիրավորվածների եւ սպանվածների թվում շատ երեխաներ ու երիտասարդներ կան»,-լրագրողներին ասել Է Մեյը՝ ամփոփելով COBRA կառավարական արտակարգ կոմիտեի նիստի արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում