Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ
23/05/2017 16:03
Նմանատիպ
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ հանդիպման խորհրդի արդյունքներով մամուլի հայտարարության սկզբում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:
ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է. «Նախ և առաջ, կցանկանայի կրկնել, ինչ ասացի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի հանդիպման սկզբում. մենք խստորեն դատապարտում ենք Մանչեսթերում տեղի ունեցածը՝ անմեղ մարդկանց դեմ հարձակումը: Մեր մտքերն ու կարեկցանքն ենք արտահայտում այս սարսափելի հարձակման զոհերի և դրանից տուժածների հարազատներին: Ցանկանում եմ նաև մեր համերաշխությունը հայտնել Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում