Աննման եւ անկրկնելի. Կարեն Դեմիրճյանի այրին այսպես է հիշում ամուսնուն

Քաղաքական եւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանն ամուսնու անունը կրող թանգարանում իրեն զգում է ինչպես հարազատ օջախում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ հատ-հատ անգիր գիտի բոլոր ցուցանմուշները: «Այստեղ ես ինձ զգում եմ այնպես, կարծես Կարենը կողքիս է: Այնքան ծանոթ են բոլոր ցուցանմուշները, որ արդեն անգիր գիտեմ: Այստեղ շատ հարազատ մթնոլորտ է որպես տուն, օջախ, որտեղ անբաժան Կարենը կողքիս է»,-ասաց նա:

Ռիմա Դեմիրճյանն ամուսնուն բնութագրում է. աննման եւ անկրկնելի՝ որպես գործիչ, հայր, պապ, ամուսին: «Իր մասին ժամանակակիցներից շատերը գրել են. «Առանց արատների մարդ», «Մարդ-կատարելություն»: Դա շատ բանի մասին է ասում: Այս բառերն ասել են մարդիկ, որոնք կարիք չունեին հաճոյախոսելու»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում