Աֆղանստանում պայթյունի հետևանքով 18 մարդ զոհվել է

Արևելյան Աֆղանստանի Հոսթ քաղաքում Ռամադանի առաջին օրը ավտոմեքենայում տեղադրված ռումբը է պայթել՝ խլելով 18 մարդու կյանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որից երկուսը երեխա են:

Մահմեդականների համար սուրբ ամիս համարվող Ռամադանը սկսվել է մայիսի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում