Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի կենտրոնում

Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի կենտրոնում: Ինչպես հայտնել է ABC-ն՝ հղում անելով բժիշկների ու ոստիկանների, զոհվել է 10 մարդ, եւս 22 հոգի վերքեր են ստացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Պայթյունն իրականացվել է քաղաքի բնակիչների շրջանում ժողովրդականություն վայելող սրճարանի մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում