Ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժել է 8 մարդ. զոհեր չկան

«Ազատության պողոտայում մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 մարդ. զոհեր չկան»- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում