Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարարը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 13-ին Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։

Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակում Էստոնիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում