Պատգամավորները արյուն են հանձնում

Պատգամավորները արյուն են հանձնում

Ազգային Ժողովի նիստերի դահլիճին կից կանաչ սրահում արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ այսօր առավոտից մեկնարկել է արյունատվության ակցիա: Որպես դոնոր մասնակցում են օրենսդիր մարմնի անդամներն ու աշխատակիցները:

Առողջապահության նախարարության և Ազգային ժողովի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառմանն առավել ակտիվ էին Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ արյուն տալուց հետո մարդիկ բարիանում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում