Դատական համակարգում խնդիրները չի կարելի գնահատել զուտ կոռուպցիոն տեսանկյունից. Դավիթ Հարությունյան

Դատական համակարգում խնդիրները չի կարելի գնահատել զուտ կոռուպցիոն տեսանկյունից. Դավիթ Հարությունյան

Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, դրանք չի կարելի գնահատել պարզունակ, միայն զուտ կոռուպցիոն տեսանկյունից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով կոռուպցիոն դրսևորումների համար վերջին շրջանում դատավորների և դատախազների ձերբակալությունների դեպքերին: Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարը թե դատական համակարգում, թե այլ ոլորտներում, շարունակվում է, սակայն, պայքարն այնպիսին պետք է լինի, որ կոռուպցիայի հիմքեր չլինեն, իսկ եղած դեպքերն էլ բացահայտվեն ու մեղավորները պատժվեն:

«Քայլերը որ ձեռնարկվում են՝ սկսած ապօրինի հարստացումից, վերջացրած վերջերս ներկայացված փոփոխություններով, կանխարգելիչ գործողություններ են: Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, դրանք չի կարելի միայն պարզունակ, զուտ կոռուպցիոն տեսանկյունից գնահատել՝ արհեստավարժության, ժամանակատարության, դատական պրոցեսի մատչելիության, իրավական օգնության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց պետք է լուծում տալ»,– ասաց Արդարադատության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում