AM | RU
USD
EUR
RUB

Ձախողակ հեղափոխականի անհետացման հետքերով

«Սասնա Ծռերի» գործողություններից անցել է շուրջ մեկ տարի: Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այսօր խմբի գործողությունների վերաբերյալ հանրության ու նրա առանձին հատվածների գնահատականները հակասական են: Կարելի է հազար ու մի պատճառ բերել նրանց արարքն ինչպես քննադատելու ու դատապարտելու, այնպես էլ արդարացնելու համար: Բայց դա չէ էականը: Բայց ունենք այն, ինչ ունենք. մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ժամանակին սեփական կյանքը վտանգելով հայրենիք են պաշտպանել, որոշել էին զինված հեղաշրջում անել՝ սեփական՝ գուցեև արդար մղումներից ելնելով: Բայց արդյունքում 3 անմեղ մարդ զոհվեց, զգալի գույքային վնաս պատճառվեց: Նրանք վստահաբար ունեն իրենց բացատրությունն ու հիմնավորումն՝ ինչու այդպես վարվեցին, ինչը շատերի համար հասկանալի է: Հասկանալի է նաև, որ խումբը բազմազան է, և այնտեղ հիմնականում ռոմանտիկներ են, որոնց մի մասը պարզապես ազդեցության տակ ընկող է, մյուսներն էլ՝ սեփական արարքի հետևանքները չգիտակցող:

Հանգամանքների բերումով այդ մարդիկ հանցագործ ու հանցակից են դարձել, ինչը ժխտելն անհնար է: Ուստի, կլինի նաև պատիժ: Մեծ հաշվով խմբի անդամներն արդեն իսկ կրում են պատիժը. դատարանի վճիռ դեռ չկա, բայց նրանք բոլորն էլ կալանավորված են: Բոլորը՝ բացի մեկից: Իսկ այդ մեկը Գարեգին Չուգասզյանն է, ով լինելով «Սասնա Ծռեր» գործողության առանցքային կազմակերպիչներից մեկը, ինչպես նաև խմբի անդամների գաղափարակիցն ու աջակիցը՝ հեղաշրջման փորձի ձախողումից հետո փախուստի դիմեց:

Եթե սկզբնական շրջանում իր թաքնվելը Չուգասզյանը մեկնաբանում էր՝ որպես գործընթացը դրսից կառավարելու համար մշակված ռազմավարություն, ապա դեպքից մեկ տարի անց, երբ խմբի անդամներն այլևս որևէ բան ձեռնարկել չեն կարող, ավելին՝ գտնվում են դատարանոմ, այդ արդարացումը մերկ է թվում: Ըստ էության՝ Չուգասզյանը շարքային մորթապաշտ է, ով միգուցե որևէ գողտրիկ անկյունում ազատ ու լիարժեք կյանք է վայելում՝ սեփական ընկերների վզին թողնելով նաև իրեն բաժին ընկնող պատժի բեռը:

Վստահաբար իշխանության ձեռամբ, նախօրեին հանրությանը հիշեցվեց Չուգասզյանի մասին: Մամուլը գրել էր, թե, իբր, նրա տեղը հայտնողին իրավապահները պարգևատրում են խոստանում: Ամենամեծ հարցն այն է՝ արդյոք նրան փնտրո՞ւմ են:
Հավանաբար, Գարեգին Չուգասզյանին փնտրում են այն նույն իրավապահները, ովքեր ժամանակին որոնում ու «չէին գտնում» Արշակ Սադոյանին, որոնում ու մինչև օրս «չեն գտնում» Վանո Սիրադեղյանին: Չի բացառվում, որ Չուգասզյանին փնտրողներն այն նույն իրավապահներն են, ովքեր տևական ժամանակ որոնում էին Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո նրանց «զգոն հայացքի» ներքո վերջինս ներկայացավ դատախազություն:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ներկայացավ, որովհետև հասկացավ, որ եթե «Յոթի գործով» անցնողները ստանձնեն նաև իր բաժին պատիժը, ինքը որպես քաղաքական գործիչ այլևս անելիք չի ունենալու: Փաշինյանը հասկացավ, իսկ Չուգասզյանը՝ կարծես թե. ոչ: Համենայնդեպս, առայժմ՝ ոչ:

Չուգասզյանը պատահական մարդ չէ, նաբավականին երկար ժամանակ եղել է իշխանության մեջ: Մինչ անհաշտ հեղափոխական դառնալը, Չուգասզյանը Հայաստանի կառավարության տեղեկատվության և հրատարակությունների վարչության պետն էր, իսկ հետո՝ Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի նախագահը, իսկ մինչև վերջերս էլ՝ ծրագրեր էր իրականացնում էկոնոմիկայի նախարարության և մի շարք այլ պետական գերատեսչությունների հետ: Ասում են՝ այդ ընթացքում նա մեր երկրին բնորոշ ձևերով բավականին արդյունավետ օգտվել է վարչական լծակների տված հնարավորություններից, և ֆինանսական դժվարություններ չի ունեցել: Ու մի օր հանկարծ՝ նախկին պաշտոնյան դառնում է «հեղափոխական գործիչ», բարեհաջող կերպով «դեմ է տալիս» գաղափարակից ընկերներին, հայտնվում է ընդհատակում ու վայելում կյանքը: Ում իդեպ իրավապահները չեն գտնում:

«Սասնա Ծռերի» հանդեպ իշխանության վրեժն այնքան մեծ է, որ համապատասխան ցանկության դեպքում, այս մեկ տարվա ընթացքում Չուգասզյանին անգամ «գետնի տակից» գտած կլինեին: Փոքր երկրում, որտեղ ոստիկանների ու այլ ուժայինների գերխտություն է ամեն քառակուսի մետրի վրա, 1 տարում չեն կարողանում գտնել մի ձախողված հեղափոխականի: Մարդ, ում ընտանիքն առոք-փառոք ապրում է Երևանում: Գուցե այդպես էլ է լինում:

Բայց միևնույնն է, բարոյական պարտքը պետք է ազնիվ հեղափոխականին ստիպեր, որպեսզի նա ինքնակամ ներկայանար և կիսեր իր ընկերների բեռը: Այլապես ստացվում է, որ երիցս ճիշտ էր Թոմաս Քարլայլը, ով պնդում էր, որ հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկներն, իրագործում են ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները:

«Սասնա ծռերի» կազմում եղած ռոմանտիկներն ու ֆանատիկները մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ են: Նրանցից ոմանք այնտեղ գուցե մնան մինչև կյանքի վերջ: Իսկ մեկը, ով հաջողության դեպքում լիուլի օգտվելու էր հեղափոխության պտուղներից, բարեհաջող թաքնվում է ու ազատ ժամանակ Facebook-ում խոսքուզրույց վարում՝ երբեմն էլ հիշելով նաև իր ձեռամբ «էշ նահատակ» դարձածներին:

Եթե մի տարի առաջ Ծռերն իմանային այս ամենի մասին, չի բացառվում, որ չգնային արկածախնդիր ու մորթապաշտ «հեղափոխականների» գաղափարներն իրագործելու:

Վահագ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Լրահոս
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ՀՀ ոստիկանություն Պերճ Զեյթունցյանը կարողացել էր կենդանացնել մեր պատմությունը. Կայացավ արձակագրի հոգեհանգստի արարողությունը Արթուր Ալեքսանյանին հայրենի քաղաքում դիմավորեցինն մեծ տոնակատարությամբ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է եվրասիական ինտեգրման զարգացմանն ու խորացմանը նպաստող գործունեության առանցքային ուղղությունները Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ. ՀՀ Նախագահ ՀՀ-ի և ՌԴ միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են Սոչիում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Ռմբակոծության հետևանքով Եմենում առնվազն 35 մարդ է զոհվել «Արմենպրես»-ն ու Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը Հարավային Կորեայի նախագահը կոչ Է արել բանակին՝ պատրաստվել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին Սվիտալսկին հեռանկարային է համարում էներգետիկ ոլորտի վերաբերյալ կառավարության ծրագիրը Ձգտելու եմ մինչև Տոկիո-2020 անընդմեջ հաղթել. Արթուր Ալեքսանյան Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջմանը մասնակցած հայ փրկարարներին ՔԿՀ-ի աշխատակիցները խոշտանգել են դատապարտյալին` պահանջելով սուտ տեղեկություններ հայտնել Ռուսական ոստիկանությունը գումար է խոստացել պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնին սպանած ադրբեջանցու տեղը հայտնողին Թուրքիայում ավտորիտարիզմն ավելի է աճում. Օրհան Փամուկ Հայաստանն աճի մեծ ալիքի վրա է. ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացվել երկրի տնտեսական նոր օրակարգը Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքիան մոտ ապագայում չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Սեբաստիան Կուրց Գյումրիում պատվոգրեր ստացան պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինվորները Հայաստանում աշխարհի չեմպիոններին դիմավորում են մեծ ոգևորությամբ Տեսանելի ամիսներին ՌԴ-ն ԼՂ հակամարտության առումով նոր առաջարկներով հանդես չի գա, քանի որ նախադրյալներ չկան. Միհրան Հակոբյան Յուրի Խաչատուրովն Աստանայում հանդիպում կունենա Նուրսուլթան Նազարբաևի հետ Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է. Շարմազանովն ընդունել է Արգենտինայի դեսպանին Վայոց ձորում բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի Ռազմական ուսումնարանների շրջանավարտներն ավարտական միջոցառումների շրջանակներում այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն «Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը». Էդուարդ Շարմազանով Շահան Գանտահարյանը Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ Համահայկական խորհրդի ստեղծումն անհրաժեշտություն է համարում Արցախում գինու փառատոն կանցկացվի Մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ծառայությունը դարձել է առավել անվտանգ Օգոստոսի 28-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր Լուսաղբյուր գյուղում ավտոբուս է այրվել Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են Գյումրիում վերջին հրաժեշտն են տալիս սիրված հոգևորականին Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը Վրաստանում Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan