ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 26-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։

Իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը և կարևորել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ, արձանագրվող թերացումներից հետևություններ անելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում