Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ առաջընթաց և հետագա զարգացում բոլոր բնագավառներում:

Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում