Էլ Մայադինում 50-ից ավելի մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածից. Al Arabiya

ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայի Էլ Մայադին քաղաքի (Դեր Զորի նահանգ) այն շենքին, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից օգտագործվում էր որպես բանտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Ինչպես հունիսի 27-ին հայտնել է Al Arabiya հեռուստակայանը, օդային հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 57 մարդ, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիներ, որոնք ավելի վաղ գերի էին բռնվել ծայրահեղականների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում