Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ

Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տնակում (մոտ 150 քմ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում