«168 ժամ». Իտալիայում ՀՀ դեսպան. Հայ համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրը հայապահպանության հարցն է

«168 ժամ»-ը, հղում անելով «Արմենպրես»-ին հրապարակել է Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի հարցազրույցը:

Ի պատասխան հարցին՝ որո՞նք են համայնքին հուզող հիմնական հարցերը, դեսպանը նշել է. «Ինչպես հայ համայնք ունեցող բազմաթիվ այլ երկրներում, այնպես էլ՝ Իտալիայում, հայ համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրը հայապահպանության հարցն է։ Այս գործում իրենց մեծ ներդրումն ունեն Իտալիայում գործող մի շարք համայնքային կառույցները»։

Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը նաև նշել է, որ Իտալիայում ՀՀ դեսպանություն են դիմում տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ՝ համագործակցություն առաջարկելով, ինչպես՝ պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի իրենց գործընկերների հետ։

Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ աշնանը Հռոմում նշելու են Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարին, որի շրջանակներում նախատեսվում են համայնքային միջոցառումներ, տարածաշրջանային այցելություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում