Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնել են «Մանչեսթեր Յունայթեդ»–ին հաղթել ընկերական խաղում

Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնել են «Մանչեսթեր Յունայթեդ»–ին հաղթել ընկերական խաղում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընկերական խաղում 1:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ին:

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ ընկերական հանդիպումն էր անցկացնում: «Ռեալ Սոլէ Լեյք»-ին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը, սակայն 29-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը,: Հայ կիսապաշտպանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի փոխանցումից հետո «կարմիր սատանաներին» առաջ մղեց Ռոմելու Լուկակուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում