Բեռլինի օդանավակայանը տարհանվել է կասկածելի առարկայի պատճառով

Բեռլինի Շյոնդեֆելդ օդանավակայանի ուղեբեռի ստացման գոտիներից մեկը տարհանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը:

Տարհանումը տեղի է ունեցել կասկածելի առարկայի պատճառով: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքի վայրում հատուկջոկատայինները աշխատանքներ են իրականացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում