ԱԻՆ փրկարարները վարակազերծել են սնդիկի կուտակման վայրը

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման և տեղափոխման գործողություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ձեռնարկված աշխատանքների արդյունքում հավաքվել է շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ժամանակին օգտագործվել է չափիչ սարքերի լիցքավորման համար:

Հավաքված սնդիկը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի» քիմիական պահեստ:

Սնդիկի կուտակման վայրը վարակազերծվել է (դեմերկուրիզացիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում