«Հայկական ժամանակ». Ինքնասպան եղած զինվորին զորամասում ծեծի են ենթարկել քրոջ նախկին ամուսնու ընկերները

«Հայկական ժամանակ». Ինքնասպան եղած զինվորին զորամասում ծեծի են ենթարկել քրոջ նախկին ամուսնու ընկերները

Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղի հացատներից մեկում կախված 19-ամյա ժամկետային զինծառայող Աբաս Ալոյանին զորամասում 7-8 հոգով ծեծի են ենթարկել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին պատմել են Աբասի համագյուղացիները:

«Աբասը նախկին փեսայի հետ խնդիրներ է ունեցել: Զորամասում զրույցի ընթացքում ասել էր, որ ազգությամբ եզդի է, ծառայակիցներն էլ նշել են, թե իրենք էլ եզդի ընկեր ունեն: Զրույցի ընթացքում պարզվել է, որ նշյալ ընկերն Աբասի քրոջ նախկին ամուսինն է եղել: Ըստ Հացիկի բնակիչների, փեսայի ընկերները վիրավորել են Աբասի քրոջը, Աբասն էլ նախկին փեսային է վիրավորել, ինչը չի ներվել փեսայի ընկերների կողմից»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում