Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն

Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը սկսվել է:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասագրքերը կենտրոնացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Եղիշե Չարենցի անվան հ. 67 և Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցներում, որտեղից էլ, նախապես ներկայացված հայտերի հիման վրա, համապատասխան քանակով դրանք տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այցելել է դասագրքերի կենտրոնացման դպրոցներ և տեղում ծանոթացել գործընթացին: Նա նշել է, որ նոր ուսումնական տարին առանց բացառության բոլոր աշակերտները կսկսեն նոր դասագրքերով, իսկ դրանց տրամադրման ժամկետներում ուշացումներ չեն լինի:

Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն, այդ թվում` դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ: Ընդ որում, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում