Հայաստանն ու Բելառուսը քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 22-ից 24-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցում է երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում