AM | RU
USD
EUR
RUB

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է հետևել ոլորտը կարգավորող կանոնակարգերին

 
 

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների եւ դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաեւ ՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման եւ մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, եւ այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ։

Ուստի ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է` հետեւել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին եւ վերացնել բացթողումները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՇՎՏՄ հայտարարության մեջ ասվում է. «Կոչով նաեւ դիմում ենք սպառողներին՝ Ձեր եւ Ձեր երեխաների անվտանգությունը կարեւորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։

Ուշադրություն դարձրե'ք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,

պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը եւ գտնվելու վայրը,

արտադրատեսակի անվանումը եւ տեսակը (նշանակությունը),

պատրաստման ամսաթիվը,

արտադրանքի գործածության ժամկետն (անհրաժեշտության դեպքում),

գործածության երաշխիքային ժամկետն (անհրաժեշտության դեպքում),

շուկայում շրջանառության միասնական նշանը`

ապրանքային նշանը (առկայության դեպքում)։

Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ–ներդրակի վրա:

Հատկապես կարեւոր է ուշադիր լինել մակնշման հետեւյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։

Ներկայացնում ենք նաեւ ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգի որոշ պահանջներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել շուկայում։

Հիշե'ք, մինչեւ 3 տարեկան երեխաների կոշկեղենի պարագայում չի թույլատրվում՝ բաց կրնկային մաս, 3– 7 տարեկան երեխաների համար չֆիքսված կրնկային մաս՝ բացառությամբ կարճաժամկետ կրելու համար նախատեսված կոշիկների։

Աշակերտական պորտֆելները եւ ուսապայուսակները պետք է ունենան դիմային եւ կողային մակերեւույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ ու ֆուրնիտուրա եւ պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձեւակայուն մեջքով։ Ուշադրություն դարձրեք նաեւ ներկվածքի կայունությանը։

Հրատարակչական արտադրանքի կենսաբանական անվտանգությունը սահմանվում է տառատեսակային ձեւավորման պարամետրերով եւ տեքստերի ձեւավորման եղանակներով՝ կախված հրատարակության տեսակից, միաժամանակ կարդալու տեքստի ծավալից, օգտագործողի տարիքից եւ երեխաների ու դեռահասների տեսողական օրգանների ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան»:

Լրահոս
ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan