«Հայկական ժամանակ». ԱԳ խոսնակը բամբասանք է որակել Վրաստանի իշխանության՝ Սերգեյ Մինասյանի նշանակմանը դեմ լինելու լուրը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով մամուլում տեղ գտած այն տեղեկատվությանը, թե Վրաստանի իշխանությունները հրաժարվում են Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման ագրեման տալ, նշել է, որ դեսպանների նշանակումն ու հետկանչը կարգավորում է Սահմանադրությամբ և օրենքներով:

Ըստ Բալայանի՝ դա ընդամենը բամբասանք է. «Մնացածը բամբասանք է ու հորինվածք»,-հավելել է վերջինս:

Ավելի վաղ «Ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե «Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման ագրեմանը տալ՝ ըստ էության հայտարարելով, որ նա իրենց համար անցանկալի անձ է, քանի որ Վրաստանի իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ նա ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ՝ Ռուսաստանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում