Հայաստանում ընդլայնվում է ալկոթեստերի արտադրությունը

Ալկոթեստերի հայկական արտադրությամբ զբաղվող «Արիդես» ընկերությունը ազատ տնտեսական գոտում աշխատանքի նոր թույլտվություն ստացավ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունն արդեն 2016-ի հուլիսին «Ալյանս» ազատ գոտում աշխատելու թույլտվություն էր ստացել։ Այն արդեն 9 աշխատատեղ է ստեղծել՝ ներդնելով 170 մլն դրամ։ «Առաջիկա 6 տարում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրությունն ու արտահանումը հասցնել 3․5 մլն դոլարի հասցնել: Արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, Վրաստան, Մերձավոր Արևելք»,- ասաց Կարայանը։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է ներդնել 4,3 մլն դոլար, ստեղծելով 40 նոր աշխատատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում