Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան հանվում է աճուրդի

ՀՀ կառավարությունը թույլատրել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինին ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի զրահապատ տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական) օտարել դասական աճուրդով: Ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա նախագահության ժամանակաշրջանում:

Ըստ նախագծի հիմնավորման, գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում