ՀՀ ԶՈՒ ՀՕՊ մարտական հաշվարկները գերազանց են կատարել կրակային վարժությունները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում

ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի С-300 ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց, խոցելով հենց առաջին հրթիռներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում