AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունները մեկտեղում են ջանքերը խրախուսելու խտրականության դեմ պայքարողներին

Հայաստանում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունները առաջին անգամ նախաձեռնում են մրցանակաբաշխություն ընդդեմ խտրականության եւ հանուն հավասար հնարավորությունների: Այս մասին համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեցին Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպաններ Մաթիաս Քիսլերը եւ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Դեսպանները համակարծիք են, որ ավելի քան 50 տարի տեւող ֆրանս-գերմանական գործակցությունը պետք է ամրապնդվի համատեղ քայլերով:

«Ֆրանսիայի եւ Գերմանիայի որդեգրած քաղաքականությունը նախեւառաջ շարժիչ ուժ է Եվրամիության համար. այն առնչվում է ամենատարբեր ոլորտների, ինչպիսիք են տնտեսականը, մշակութայինը եւ այլն: Այս ամենից, իհարկե, չի կարող անմասն մնալ մարդու իրավունքների ոլորտը. մարդու իրավունքը համամարդկային արժեք է, որն ընկալվում է առանց կանխակալ կամ ինչ-որ յուրահատուկ մեկնաբանության: Մարդու իրավունքների առումով բոլոր հասարակություններում յուրահատուկ ակնկալիք ու սպասում կա»,-ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Գերմանիայի դեսպանն էլ, համակարծիք լինելով գործընկերոջ հետ, հավելեց, որ այսպես ցանկություն ունեն ներդրում ունենալ, ինչպես նաեւ երախտիքի խոսքը հայտնել նրանց, ովքեր շարունակական աշխատանք են տանում խտրականության դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտում:

«Որեւէ հասարակություն կատարյալ չէ. սա վերաբերում է թե Ֆրանսիային, թե Գերմանիային, թե Հայաստանին: Մեր երկներում էլ կան խոցելի խմբեր: Օրինակ՝ Գերմանիայում միայն վերջին 40-50 տարիների ընթացքում է, որ կոտրվել են կարծրատիպերը եւ գերակայում է այն գաղափարը, որ չպետք է սահմանազատել հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ինտեգրել հասարակությանը»,-ընդգծեց Մաթիաս Քիսլերը:

Դեսպանը տեղեկացրեց, որ 1000 եվրո մրցանակային պարգեւը կտրամադրվի այն նախագծին, որն առանձնակի ներդրում է ունեցել Հայաստանում կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, որբերի եւ հասարակության այլ խոցելի խմբերի հավասար հնարավորությունների ստեղծման համար:

Մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 31-ը անհատ անձինք, ոչ կառավարական կազմակերպությունները, հիմնադրամները եւ այլ շահույթ չհետապնդող կառույցները կարող են ներկայացնել 2017 թվականի այն նախագծերը, որոնք իրականացվել են ընդդեմ հանուն հասարակության մեջ հավասար հնարավորությունների: Փաստաթղթերը կարող են ներկայացվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով կամ գերմաներենով:

Արդեն նոյեմբերին երկու դեսպանությունները եւ հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիներից բաղկացած ժյուրին բոլոր հայտերից կընտրի լավագույն աշխատանքը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Լրահոս
ԿԲ-ն հունվարի գնաճը կանխատեսում է նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակում Կոչվում է «Ձիթենու ճյուղ» Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Ադրբեջանում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների նկատմամբ Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում Գերմանիան մտահոգություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը հույս ունի գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հիմնավորված առաջարկներ լսել Կյանքը շարունակվում է. Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Յունայթեդ»-ի երկրպագուներին «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ հաջողություն են մաղթել Մխիթարյանին Մեր դեմ դուրս մի եկեք. Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում առաջին կորուստն է ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է «Ժամանակ». Բենզինն ու դիզվառելիքը կրկին թանկացել են «Հրապարակ». Մասիսի՝ արձակուրդում գտնվող քաղաքապետի անունից որոշումներ են կայացրել «Առավոտ». Մելիքյան. Արցախի հարցով մեր բանակցային դիրքերը թույլ են և խոցելի «Ժողովուրդ». Կոլերով. Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ վարչապետը «Ժամանակ». ՀՀԿ ինտելեկտուալ թևին կտրուկ արգելվել է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով «Հայկական ժամանակ». Վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով «Ժողովուրդ». Շինանյութի Սերոժի՝ առևանգված որդին հայտնաբերվել է «Իրատես». Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում հատուկ սեղան ունի «Հրապարակ». ԱԳ փոխնախարարը ջանքեր է գործադրում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվելու համար «Ժամանակ». ՀԱԿ-ը խաղաղության շարժում կկազ­մակերպի Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 «Հրապարակ». Գարեգին Մելքոնյանը դեսպան կշանակվի Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Բոլորն ընդդեմ քրդերի. կանաչ լույս Թուրքիային Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է Էդիկ Մինասյանի կարծիքով՝ Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է Հայ երկրպագուները Գրիգորի Լեպսի 55-ամյակը կնշեն նրա երևանյան համերգային ծրագրի ընթացքում «Արսենալ»-ը հույս ունի, որ Մխիթարյանի ու Օբամեյանգի տրանսֆերներից հետո Օզիլը նոր պայմանագիր կստորագրի Թուրքիան համոզեց Ռուսաստանին, ԱՄՆ-ն էլ դավաճանեց քրդերին. Ռուբեն Սաֆրաստյան Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan