AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ գլխավոր դատախազին

Չինաստանի ժողովրդական հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինին:

Հանդիպումն անցել է անկեղծ երկխոսության, ջերմ, անմիջական մթնոլորտում: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում հաստատված և դինամիկ զարգացող հարաբերությունները և վերահաստատել են ցանկությունը՝ ընդլայնելու և խորացնելու երկու երկրների դատախազությունների միջև ծավալվող արդյունավետ համագործակցությունը, որը սկզբնավորվել է 1999թ. Պեկինում ստորագրված համագործակցության մասին համաձայնագրով: Երկու երկրների գլխավոր դատախազները կարևորել են 2015թ. ՀՀ նախագահի՝ ՉԺՀ կատարած պետական այցի ընթացքում ստորագրված՝ «ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիրը, որը նախադրյալներ է ստեղծում նոր մակարդակի բարձրացնելու միջազգային-իրավական համագործակցությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինը արժևորել է Հայաստանի գլխավոր դատախազության հետ հաստատված սերտ գործընկերային կապերը, ինչպես նաև կարևորել բարձր մակարդակով Հայաստանի ակտիվ մասնակցությունը Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ ամենամյա համաժողովին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական ներգրավվածությունը միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերում: Պարոն Ցյանմինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի դատախազությունների միջև հաստատված իրավապայմանագրային բազան հնարավարություն է տալիս բարձրացնելու իրավական օգնության փոխադարձ հարցումների արդյունավետությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ գլխավոր դատախազին ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ հանցավորության դեմ պայքարում և իրավական փոխօգնության հարցում երկու երկրների դատախազությունների միջև փոխգործակցությունը զարգացնելու դեռևս չիրացված լուրջ ներուժ կա, և Հայաստանը մեծ հույսեր է կապում 2015թ. ստորագրված համաձայնագրի լիարժեք գործողության մեջ դրվելու հեռանկարի հետ:

ՀՀ գլխավոր դատախազը ՉԺՀ իր գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հաջորդ տարի կայանալիք ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Արթուր Դավթյանը նշել է, որ այդ այցը կխթանի հետագա համագործակցությունը և դրա շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացումը:Պարոն Ցյանմինը սիրով ընդունել է հրավերը:

Լրահոս
Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց Իրաքյան Քրդստանի սահմանների լիակատար փակմանը Հայ-ռուսական առողջապահական համաժողովին կքննարկվի դեղորայքի միասնական շուկայի ձևավորման հարցը Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին Սիրիայի Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավորն այցելեց սփյուռքի նախարարություն Իրաքը վերակառուցման հարցում Հայաստանի փորձի կարիքն ունի. Իրաքի գյուղատնտեսության նախարար Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI Համագումարի Հայտարարություն Տարեվերջին Հայաստանը կունենա պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության 58.8 տոկոս ցուցանիշ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Թուրքիայի ԱԳՆ առ ոչինչ է համարում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները Հայ-թուրքական սահմանը խախտող անձն ազդանշանային համակարգը փորձել է խափանել հատուկ սարքավորման միջոցով Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ դրսևորելու անհրաժեշտություն է տեսնում Հայերեն տպագիր առաջին գիրքը, պարբերականը, քարտեզը ներկայացված են Գրատպության թանգարանում Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում. ՌԴ ԿԳ նախարար «Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն Ռուսաստանի կրթության նախարարն այցելեց մանկավարժական համալսարան և պարգևատրվեց պատվավոր դոկտորի կոչումով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Հայաստանն ու Իրանը կինոհամագործակցության համաձայնագիր են ստորագրել Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության և գիտության նախարարը Հայաստանը միջնաժամկետ ծրագրում նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի պլանավորում Համանախագահները տարածաշրջան կգան հոկտեմբերի սկզբին Պայթյուն Աբովյան քաղաքում գտնվող գործարանում Կառավարությունում օպտիմալացման աշխատանքները շարունակական բնույթ կկրեն Հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը գործնական տեղաշարժեր կապահովի երկու երկրների հարաբերություններում ԵԱՏՄ-ն եւ Հորդանանը տնտեսական համագործակցության նոր էջ են բացում Լիբանանի պետական նախարարը մասնակցել է ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը Վարդան Արամյանը դրական է գնահատում պետական գնումների ոլորտի բարեփոխումները «Գերմանիայի համար այլընտրանք»-ի առաջնորդը հրաժարվել իր կուսակցության խմբակցության մաս կազմել Կառավարությունն իրականացրել է խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն. Վարդան Արամյան Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դեռեւս որեւէ լուրջ շարժ չի ակնկալում Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հաղթել է խորհրդարանական ընտրություններում Բակո Սահակյանը սահմանել է կառավարության կառուցվածքը և նշանակել պետական նախարար Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը Ռուսաստանի Վ. Գ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը սահմանել է բարձր նշաձող. Արման Վարդանյան (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 25 Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր Թեհրանում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ջակարտայում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan