AM | RU
USD
EUR
RUB

Արժույթի միջազգային հիմնադրամին են ներկայացվել հարկային եկամուտների բարելավման գործոնները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկելով հարկաբյուջետային կատարողականի արդյունքները՝ Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ կոմիտեն ապահովելու է 1 տրիլիոն 135մլրդ դրամ բյուջեի հաստատված հարկային եկամուտները և ընդգծել է ՀՆԱ-ի աճի վրա կոմիտեի գործունեության ազդեցությունը, մասնավորապես՝ ստվերի վերհանման աշխատանքների արդյունքները. «ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4%, իսկ հարկերն ավելացել են 35%-ով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»: Կոմիտեի նախագահը շեշտել է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48%-ով կրճատման և առաջին կիսամյակի ընթացքում 22 մլրդ դրամ գերավճարների վերադարձի պայմաններում: Անդրադառնալով հարկային եկամուտների աճն ապահոված գործոններին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է համակարգում կառուցվածքային փոփոխությունների կատարումը և մոնիթորինգային կենտրոնի գործարկումը, որով ուղղահայաց հսկողության աշխատանքները ժամանակակից հիմքի վրա են դրվել. «Արձանագրված ցուցանիշները ապացուցում են, որ ստուգման լայնածավալ գործիքների փոխարեն նախապատվությունը տալով բիզնեսի հետ գործընկերության ճանապարհով բացատրական աշխատանքի կատարմանը՝ արդյունքում հնարավոր է ստուգումների կրճատման պայմաններում մուտքերի աճ գրանցել»:

Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին շնորհավորել է կոմիտեի նախագահին արձանագրված ձեռքբերումների համար և հաջողություն մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:

Լրահոս
Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին Պաշտպանության ոլորտի հատկացումների 17 տոկոսանոց աճը կուղղվի խաղաղության ու ներդրումների ապահովմանը Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլին որպես քաղաքական պայքարի գործիք ՀՀ տարածքում սպասվում է ձյուն Անթիլիասի մայր տաճարում բացվեց Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը Ռուսաստանում հայերի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը. Էդուարդ Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում Նշվում է Երեխաների համաշխարհային օրը Երեխաներն ԱԺ-ում բարձրաձայնում են իրենց հուզող հարցերը. Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվել է հատուկ նիստ Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է «Խաղաղության պուրակը» ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական վերապատրաստման առաջին փորձնական դասընթացը Թուրքիայի մեջլիսում ընտրում են նոր խոսնակի ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով Լևոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար Դավիթ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին Արցախի նախագահն աշխատանքային այցով Ֆրանսիայում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց փաստաթուղթ, որով Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային 29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները. հարուցվել է քրեական գործ «Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արցախի և Ադրբեջանի սահմանագծում հարաբերական հանգիստ իրադրությունը մնացել է անփոփոխ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan