AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ միգրացիոն ծառայության խնդրանքով ՌԴ մուտքի արգելանք ունեցող ՀՀ 6 հազար քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները վերացվել են

Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը շուրջ 15 հազար անձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությանը՝ նրանց նկատմամբ կիրառվող ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու հարցով: Ազգային ժողովում այս մասին ասաց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Խոսքն այն անձանց մասին է, ովքեր կամա, թե ակամա մեծ կամ փոքր խախտումներ են թույլ տվել Ռուսաստանում: Ռուսաստանն օրենսդրորեն և պրակտիկորեն պատժամիջոցներ է սահմանել այն ժամանակ, երբ անձը, ով խախտումներ է թույլ տվել, դուրս է եկել երկրի տարածքից: Երբ 2014թ. սկսվել է այս գործընթացը, շուրջ 3 միլիոն մարդ հայտնվել է բարդ իրավիճակում: Խոսքը, բնականաբար, միայն Հայաստանի քաղաքացիների մասին չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Եգանյանը:

Նա հավելեց, որ իրենք ՌԴ միգրացիոն ծառայության հետ ունեցած համագործակցության համաձայնագրի շրջանակներում մեխանիզմ են սահմանել, որով նման խնդիր ունեցող քաղաքացին դիմում է Հայաստանի միգրացիոն ծառայություն: «Մեր ծառայությունը միջնորդագրով, հավաքելով այդ դիմումները, դիմում է ներկայացնում միգրացիոն դաշնային ծառայություն՝ խնդրելով մեղմել պատժամիջոցները կամ վերացնել: Մենք յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատական աշխատանքով շուրջ 15 հազար քաղաքացու հարցով դիմել ենք ՌԴ միգրացիոն ծառայություն, որից շուրջ 6 հազարի դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: Դրան գումարած մենք խնդրել ենք, որպեսզի ՌԴ-ում գտնվող անձինք, ովքեր նման խնդիր ունեն և վախենում են դուրս գալ երկրից, և եթե նրանց խախտումները փոքր են, նրանց մեղմ վերաբերվեն: Դա նույնպես հարգվել է. այս դեպքում էլ 22 հազար անձի նկատմամբ պատժաչափը վերացվել է»,- պարզաբանեց Գագիկ Եգանյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե որքանով է ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՌԴ մուտքի արգելանք կիրառելը համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական կարգավորումներին՝ Գագիկ Եգանյանը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ն անկանոն միգրացիայի հետ կապված կարգավորումներ չունի: Նա նշեց, որ ԵԱՏՄ իրավակարգավորումները աշխատանքային միգրացիային են վերաբերվում, իսկ օտարեկրացիների կողմից միգրացիոն օրենսդրությունը պետք է հարգվի:

Լրահոս
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ «Ժամանակ». Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը «Կյանքն ու կռիվ»-ի գլխավոր դերակատարը ֆիլմի հաջողությունը կապում է բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ ՊԵԿ-ը 2018-ի անելիքները կառուցում է Նախագահի եւ վարչապետի հանձնարարականների հիմքի վրա Նախագահը պետական մրցանակներ է շնորհել տարբեր ոլորտների արժանավորներին Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև հանրության զբաղվածության մակարդակը Դինքը Թուրքիայի հասարակության խիղճն էր. Ուֆուք Ուրաս Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան Եվրամիությունը ֆինանսապես կաջակցի Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնության «Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ապագայի համար չափազանց կարեւոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը JICA-ն կուսումնասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan