«Վերնիսաժի» մոտ կրակոցների հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը հայտնի է

«Վերնիսաժի» մոտ կրակոցների հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը հայտնի է

Հայտնի է դարձել «Վերնիսաժի» մոտ արձակված կրակոցների հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը: Նա Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գ. Մ-ն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա հայտնեց նաև, որ 39-ամյա վիրավոր քաղաքացին նույնպես Լոռու մարզի բնակիչ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում