Կարո Փայլանը ուրախ է Հայաստանում գտնվելու համար

Կարո Փայլանը ուրախ է Հայաստանում գտնվելու համար

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը ուրախ է Հայաստանում գտնվելու համար։ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ Փայլանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:

«Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Այս անգամ Հայաստան եմ այցելում որպես պատգամավոր»,- ընդգծեց Փայլանը:

Նա հրաժարվեց հարցերի պատասխանել՝ հայտնելով, որ առաջիկա օրերին Հայաստանում հանդես կգա մամուլի ասուլիսով:

Կարո Փայլանը Հայաստան է ժամանել «Հայաստան-Սփյուռք» համաժողովին մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում