Տարածքներ հանձնելու մասին խոսք չկա. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղով: «Կարծում եմ՝ վերջին ժամանակահատվածում ավելի ու ավելի ենք համոզվում, որ Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, և դա ընդունվում է բոլոր կողմերից»,- ասաց Բաբլոյանը՝ «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, տարածքների զիջման հարցին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այսօր տարածքներ հանձնելու մասին խոսք չկա: «ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի 72-րդ Ասամբլեայում հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է»,- հիշեցրեց Արա Բաբլոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում