Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում

Կառավարությունը լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնց արդյունքում կապահովվի մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումն արտերկրում: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

«ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումը կիրականացվի օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին, ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ»,- ասաց Տոնոյանը:

Նման կարգ գործում է նաև զինծառայողների պարագայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում