Թուրքական Հաքքարիում քուրդ զինյալները պայթեցրել են զինվորական մեքենան

Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները թուրքական զինվորական մեքենայի անցնելու ժամանակ ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է մեկ թուրք սպա, ում կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում