Հունահռոմեական ոճի ըմբիշները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճայինները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել բանակային ըմբիշների աշխարհի առաջնությունում:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից 66 կգ քաշային Կարեն Ասմարյանը եզրափակիչում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիյանկինին:

71 կգ քաշային Արմեն Հակոբյանը եզրափակիչում 1:3 հաշվով զիջել է մեկ այլ ռուս մարզիկի` Ադամ Կուռակին և դարձել արծաթե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում