Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ կառավարության ղեկավարը հայտարարել է փոխվարչապետերի հետ սեպտեմբերի 25-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Ես այս հարցերի քննարկումը կշարունակեմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, որը կկայանա Հայաստանում»,- ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետն այս մասին նշել է՝ արձագանքելով Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով խոսել է մաքսային վարչարարության կատարելագործման անհրաժեշտության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում