ՀՀ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հորդանանի և ԱՄԷ-ի հետ ներդրումների խրախուսման համաձայնագրերը

Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը:

«ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 94 պատգամավոր:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 92 պատգամավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում